Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
04/07/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր։ - Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն, - Ավանդային հաշիվների բացում և սպասարկում - Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով, - Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում - Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում - Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում - Դրամարկղային գործառնությունների իրականացում - Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում - Պարտատոմսերի վաճառքի իրականացում - Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում - Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ - ՀՀ բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն - Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն - Հաղորդակցման և ներկայացման հմտություններ - Խաչաձև վաճառքի հմտություններ - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն - Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - MS Excel Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/Z7Iw3 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: