Վաճառողուհի-խորհրդատու

Կազմակերպություն
Լայթինգ ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
04/07/2026
Պարտականություններ
Մեր մասին՝ «Լույս» լուսավորության մասնագիտացված խանութ-սրահը փնտրում է ակտիվ, բարեհամբույր և հաղորդակցվող աշխատակցուհու՝ մեր թիմին միանալու համար։ Եթե Դուք սիրում եք ինտերիեր դիզայն, էսթետիկա և ցանկանում եք զարգանալ լուսավորության ժամանակակից լուծումների ոլորտում, ապա այս հաստիքը հենց Ձեզ համար է։ Հիմնական պարտականությունները՝ - Խանութ-սրահի հաճախորդների ջերմ դիմավորում և բարձրակարգ սպասարկում - Ապրանքատեսականու (ջահեր, լուսատուներ, լեդ լուսավորության համակարգեր) մանրամասն ներկայացում և մասնագիտական խորհրդատվություն - Հաճախորդի պահանջներին և ինտերիերին համապատասխան լուսավորության տարբերակների առաջարկում, - Բոլոր վաճառքների պատշաճ իրականացում և ձևակերպում - Սրահում ապրանքների պատշաճ տեսքի և դասավորվածության պահպանում
Պահանջվող Հմտություններ
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝ - Տարիքը՝ մինչև 35 տարեկան - Գերազանց հաղորդակցման, ներկայացման և վաճառքի հմտություններ - Բարեհամբույր, կոկիկ և հաճախորդամետ մոտեցում - Թիմում աշխատելու ունակություն և պատասխանատվության բարձր զգացում - Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) - Աշխատանքային փորձը վաճառքի կամ սպասարկման ոլորտում ցանկալի է - Լուսավորության, էլեկտրատեխնիկայի կամ դիզայնի ոլորտում տարրական գիտելիքները կդիտվեն որպես մեծ առավելություն
Դիմելու Գործընթաց
Դիմելու համար ինքնակենսագրականը ուղարկել ledm91604@gmail.com էլ․հասցեին։ Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով +374 95 060000 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 10:00 - 19:00, շաբաթական 6 օր - Աշխատավարձ՝ 200,000 դրամ + օրական 1,000 դրամ ընդմիջման գումար (մասնագիտական հաջողություններ ցուցաբերելու դեպքում աշխատավարձը կվերանայվի) Հասցե՝ ք. Երևան Վարդանանց 22