Ծրագրային համակարգերի ադմինիստրատոր (LSBank համակարգ)

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
23/05/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ-ն փնտրում է «Գործառնական օր» համակարգի ադմինիստրատոր, ստորև նշված պարտականությունները կատարելու համար: Գործառնական օր համակարգի՝ - Օգտվողների բացում, իրավասությունների տրամադրում և փոփոխում - Օրվա հաշվարկների կատարում(փակում / բացում) - Հին հաշվեկշռային օրվա փակում / բացում - Բառարանների ներմուծում և խմբագրում - Մոդուլների կարգավորումների իրականացում - Ծրագրային փոփոխությունների թեստավորում HelpDesk համակարգի միջոցով ներկայացված՝ - Խնդիրների լուծում և ընթացիկ գործընթացների սպասարկում - Վարկային/ավանդային կաղապարների բացում և խմբագրում - Նոր պահանջների կատարում ՝ անհրաժեշտության դեպքում՝ պահանջը այլ պատասխանատու անձանց ուղղորդելով - Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում, տեխնիկական խնդիրների լուծում Տերմինալ վճարումների համակարգով՝ - Կատարված վճարումների դիտարկում - Սխալ հարցումների պարզաբանում, լուծում (ըստ անհրաժեշտության տերմինալը սպասարկող կազմակերպության հետ համատեղ) Overdue` Խնդրահարույց վարկերի կառավարման համակարգի՝ - Օգտվողների բացում, իրավասությունների տրամադրում և փոփոխում - Բառարանների խմբագրում - Հաշվետվական հենքում OLAP-ի վերագործարկում - Ըստ անհրաժեշտության անմիջապես տվյալների հենքից SQL հարցումների միջոցով տվյալների արտահանում։ - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին LSoft համակարգի գործառնական օր ծրագրի հետ աշխատանքում - ՀՀ բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքների իմացություն - Ծրագրավորման գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն - Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացում - Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն - Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում - Վերլուծական հմտություններ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - OLTP/OLAP database models - LSoft Անձնական հմտություններ - Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/OjyEk Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: