Մանրածախ պրոդուկտների ծառայությունում՝ պրոդուկտների մասնագետ
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Ֆասթ Բանկը Մանրածախ պրոդուկտների մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։
- Մանրածախ պրոդուկտների նախագծի պլանի (ինչպես նաև պայմանների, սակագների և ֆինանսական մոդելի) մշակում, ներկայացում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ և հաստատման ներկայացում
- Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման, բիզնես-գործընթացների կատարելագործման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների (ֆունցիոնալ պահանջների) մշակում, ներկայացում և համաձայնեցում
- Պրոդուկտի ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների թեստավորում, ինչպես նաև ներկայացված ֆունկցիոնալ պահանջների արդյունքում կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում
- Պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկների իրականացում և վերահսկում
- Պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, նաև մասնաճյուղերի հետադարձ կարծիքների հավաքագրում, առաջարկների ներկայացում վերջինիս լայնամասշտաբ մեկնարկի կամ դադարեցման մասով, անհրաժեշտության դեպքում՝ պրոդուկտի լրամշակում,
- Նոր պրոդուկտների, նոր բիզնես-գործընթացների մասով, ինչպես նաև գործող պրոդուկտների/ծառայությունների փոփոխման մասին, մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցանում
- Պրոդուկտների գծով մասնաճյուղերի համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում ու ուղարկում
- Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն և վերլուծություն, նոր պրոդուկտների/ ծառայությունների մշակում, գործող պրոդուկտների մրցունակության գնահատում, պայմանների, սակագների ու գործընթացների գծով փոփոխության առաջարկների ներկայացում և հաստատում
- Պարբերական հարցումների իրականացում մասնաճյուղեր՝ պրոդուկտների/ գործընթացների վերաբերյալ առաջարկների ստացման նպատակով: Աշխատակիցների առաջարկների հավաքագրում, վերլուծություն և մշակում, արդյունավետ առաջարկների ընտրում, դրանց դասակարգում և համապատասխան միջոցառումներ իրականացում
- Պրոդուկտների բիզնես գործընթացի գծով մասնաճյուղերի ընթացիկ խնդիրների լուծմում
- Բանկի ծրագրում պրոդուկտի ստեղծում և գոծող պրոդուկտների պայմանների խմբագրում
- Ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում
Պահանջվող Հմտություններ
- Շուկայի ուսումնասիրության և վերլուծության հմտություն
- Ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների ձևակերպման և փաստաթղթավորման փորձ
- Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում)
- Ռուսերեն և Անգլերեն լեզուների տիրապետում
- Թիմում տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության ոլորտում
- Համապատասխան աշխատանքային փորձ (ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է)
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Անձնական հմտություններ
- Տրամաբանական մտածողություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/4r8cG
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: