Կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի առաջատար մասնագետ

Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
17/03/2026
Պարտականություններ
Բանկի կորպորատիվ խնդրահարույց ակտիվների վերականգնմանն ուղղված աշխատանքների իրականցում: - Խնդրահարույց վարկերի վերադարձն ապահովելու նպատակով՝ վարկային գործարքի մասնակիցների հետ բանակցությունների իրականացում - Խնդրահարույց վարկերի հաշվառում և գործող կարգավիճակների վերաբերյալ տեղեկության գրանցում Բանկի խնդրահարույց վարկերի ռեեստրում - Վարկային պարտավորությունների պատշաճ կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկող և Բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին հաճախորդներին ուղարկման ենթակա գրավոր ծանուցման կազմում, ուղարկում, ստացականների հաշվառում ու պահպանում - Խնդրահարույց վարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման նպատակով՝ հաճախորդներին սպասարկում և տեխնիկական հարցերով աջակցություն - Վարկառուների հետ վարկի մարմանն խոչընդոտող կամ վարկի մարումը իրականացնելը հետաձգող հարցերի պարզում և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում ծառայության պետին - Խնդրահարույց վարկերի վերլուծություն, առաջարկությունների ներկայացում - Խնդրահարույց վարկառուի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն - Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական և/կամ իրավաբանական կրթություն - Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Բանկային համակարգում, որից 2-ը վարկավորման և/կամ վարկային ռիսկերի գնահաման և/կամ վարկերի հետվերադարձման ոլորտում - Բանակցային հմտություններ, տեղեկատվության և ֆինանսական վերլուծության ունակություն վարկունակության գնահատման մոդելների տիրապետում - Իրավաբանական անձանց ֆինանսական ցուցանիշների վերլուծության հմտություններ - Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն - Ms Office-ի տիրապետում, ՀԾ Բանկ համակարգի տիրապետում - Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում - Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - MS Office - ՀԾ Բանկ Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/ORR7y Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: