Մասնաճյուղի կառավարիչ, Էջմիածնի մասնաճյուղ
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Վաղարշապատ, Հայաստան
21/03/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար:
- Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
- Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում
- Սահմանված վաճառքի պլանների կատարում
- Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում
- Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն
- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում
- Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում
- Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում
- Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում
- Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում
- ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն
- 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ
- Ղեկավարման հմտություններ
- Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքների իմացություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն
- Անկախ աշխատելու ունակություն
- Որոշումներ կայացնելու ունակություն
- Գերազանց վերլուծական հմտություններ
- Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ
- Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր
- Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- LS Banking
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/f9AOv
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: