Բիզնեսի զարգացման գծով կառավարիչ

Կազմակերպություն
Արմսվիսբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, հայաստան
20/03/2026
Պարտականություններ
Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Բիզնեսի զարգացման դեպարտամենտին անհրաժեշտ է Բիզնեսի զարգացման գծով կառավարիչ: - Հաճախորդների կարիքների բացահայտում (զանգերի, հանդիպումների, վերլուծությունների արդյունքում): Այդ կարիքների թվում են նոր վարկային և ոչ վարկային գործիքները - Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում: Կառուցել և պահպանել ուժեղ հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ՝ հասկանալու նրանց կարիքները և առաջարկելու անհատականացված բանկային լուծումներ - Բանկի ծառայությունների վաճառքների մեծացում - Հաճախորդների ներգրավում: Նոր հաճախորդների ներգրավման գործընթացում աջակցություն, ներառյալ հաճախորդի նույնականացման (KYC) պահանջները և փաստաթղթերի հավաքագրումը - Բարելավել/կատարելագործել Բանկի կողմից առաջարկվող ընթացիկ/նոր ծառայություները` հաշվի առնելով մրցակցային միջավայրը և նոր տեխնոլոգիաներով պայմանավորված միտումները - Հաճախորդների բողոքների և առաջարկությունների վերլուծություն, ներկայացում Բանկի ղեկավարությանը - Համապատասխան առաջարկությունների ձևավորում - Հաճախորդների չիրացված պոտենցիալի բացահայտում: Մասնավորապես գործող հաճախորդների սքրինինգ և նոր համագործակցության ուղիների բացահայտում, բանակցություններ - Բանկի և Հաճախորդների կապի բարելավում - Վաճառքի թիրախների ձեռքբերում: Հասնել կամ գերազանցել բանկի կողմից սահմանված վաճառքի և եկամուտների թիրախները - Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն: Իրականացնել շուկայի հետազոտություն՝ բիզնեսի հնարավորությունները հայտնաբերելու և ոլորտի միտումների և մրցակցային գործունեության մասին տեղեկացված լինելու համար - Առաջարկների պատրաստում և գործարքների կառուցում: Պատրաստել առաջարկներ, ներկայացումներ և ֆինանսական լուծումներ, որոնք համապատասխան են հաճախորդի բիզնես նպատակներին և ֆինանսական կարիքներին - Հետվաճառքային աջակցություն: Հաճախորդներին շարունակական աջակցություն տրամադրել, խնդիրների լուծում և բարձր բավարարվածության ապահովում - Հաշվետվությունների կազմում և փաստաթղթավորում: Հաճախորդների հետ փոխազդեցությունների, վաճառքի գործունեության և վաճառքների պլանի կառավարման ճշգրիտ գրանցում CRM համակարգերում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական և/կամ տեխնիկական կրթություն - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում - Նախաձեռնող, աշխատասեր, նոր գիտելիքներից չխուսափող - Պատասխանատվության բարձր աստիճան - Հաղորդակցման և վերլուծական գերազանց հմտություններ - Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն - Arm Soft Bank իմացությունը ցանալի է - Կորպորատիվ և ՓՄՁ Բանկային հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետի փորձը կդիտարկվի որպես առավելություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Պատասխանատվության զգացում
Դիմելու Գործընթաց
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել լուսանկարով ռեզյումեն hr@armswissbank.am էլ. Փոստին` վերնագրում նշելով “Բիզնեսի զարգացման գծով կառավարիչ”: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: