Տեղեկատվական թիմի մասնագետ
Կազմակերպություն
Ֆինքա ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/03/2026
Պարտականություններ
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է իր Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետի (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել), ով պատասխանատու է հաճախորդների զանգերին պատասխանելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և հաճախորդներին հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու համար։
- Սպասարկել Ընկերություն զանգահարած հաճախորդներին
- Կատարել ելքային զանգեր հաճախորդներին` հարցումների և տեղեկատվության պարզաբանման նպատակով
- Իրականացնել հաճախորդների սպասարկում առցանց զրուցարանի միջոցով
- Կատարել հաճախորդի առաջարկությունների, պահանջների և բողոքների վերաբերյալ գրառումներ
- Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները՝ իր իրավասության շրջանակներում
- Հաճախորդների բարդ զանգերի, բողոքների, խարդախությունների, տեխնիկական սխալների դեպքում խնդիրները փոխանցել տեղեկատվական թիմի կամ Կոնտակտային կենտրոնի ղեկավարին
- Մուտքագրել հաճախորդների բողոքները, հետևել դրանց լուծման ընթացքին
- Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական հաշվետվություններ
- Պատասխանել սոցիալական ցանցերի միջոցով եկած հարցումներին
- Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները
- Աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Թիմային աշխատանքի, կազմակերպչական գերազանց հմտություններ
- Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն
- Զարգացած վերլուծական մտածողություն
- Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն
- Սեղմ ժամկետներում և լարված աշխատելու ունակություն
- Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank)
- Ժամանակի կառավարում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/DCyFB
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ
- Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն