Սոցիալ Մեդիա Մարքեթինգի մասնագետ
Կազմակերպություն
Գրանդ Քենդի ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երեւան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Գրանդ Քենդի ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ։
- Պլանավորել և կազմել սոցիալական մեդիայի (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, Youtube) բովանդակությունը, կոնտենտ պլանը,
- Հմուտ կիրառել Meta Business Suite գործիքակազմը
- Կառավարել վճարովի գովազդային արշավները՝ Facebook Ads, Google Ads, TikTok Ads, Yandex Ads
- Վերլուծել գովազդային արշավների արդյունավետությունը և կազմել հաշվետվություններ՝ ըստ հիմնական KPI-ների կատարման և առաջարկել նոր քայլեր
- Իրականացնել մրցակիցների և շուկայի մշտական դիտարկում և հետևել ոլորտի թրենդներին
- Ապահովել հետադարձ կապ Ընկերության սպառողների հետ` սոցցանցային էջերի նամակների, մեկնաբանությունների, էլեկտրոնային նամակների միջոցով
- Իրականացնել ինֆլյուենսեր մարքեթինգ արշավներ՝ գտնել, բանակցել, համագործակցել ինֆլուենսերների հետ, կառավարել արշավները
- Վերլուծել կայքի SEO վիճակը, հետազոտել keyword-երը և իրականացնել բարելավման աշխատանքներ
- Իրականացնել մոնիթորինգ Google Analytics, Facebook Pixel, Google Search Console, Yandex Webmaster և այլ գործիքներով, վերլուծել վեբկայքի այցելուների վարքագիծը, իրականացնել վերլուծություն, կազմել հաշվետվություններ
- Հետևել Ընկերության ներկայացվածությանը համացանցում՝ Google Business, Yandex Business հարթակներում, իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները, կարգավորումները, ապահովել հետադարձ կապ օգտատերերի հետ
Պահանջվող Հմտություններ
- Սոցիալական ցանցերի ալգորիթմների, աշխատանքի սկզբունքների մասին գիտելիքներ
- Թիրախավորման, գովազդային հարթակների աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ
- Վերլուծական մտածելակերպ և վերլուծական գործիքների իմացություն (Google Analytics, Yandex Metrics և այլն)
- Ճիշտ և գրագետ տեքստեր կազմելու ունակություն
- Գրաֆիկական դիզայնի մասին գիտելիքներ
- AI գործիքների հետ աշխատելու հմտություններ
Դիմելու Գործընթաց
Կարող եք դիմել «Գրանդ Քենդի» ՍՊԸ 010446334, 010446383 հեռախոսահամրներով:
Էլ հասցե`
staff@grandcandy.am
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Էլ․ ստորագրությունը պարտադիր է
Հասցե՝ Հրանտ Վարդանյան 33