Գանձապահ՝ երևանյան մասնաճյուղերում՝ 09։00-18։00 աշխատաժամանակով
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
14/03/2026
Պարտականություններ
Գանձապահ՝ Երևանյան մասնաճյուղերում`09:00-18։00 աշխատաժամանակով։
- Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ
- Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ
- Բանկային հաշիվների բացում
- Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում
- Փոխանցումների իրականացում
- Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ
- Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ
- Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում
- Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում
- Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում
- Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում
- Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում
- Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում
- Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների հետ հաղորդակցման և սպասարկման էթիկայի նորմերի իմացություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատվություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/2GRQm
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: