Մեթոդաբան

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
18/02/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մեթոդաբանի ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։ - Ապահովում է, որպեսզի մշակվող կամ փոփոխվող ներքին ակտերը համապատասխանեն օրենսդրության և Բանկի ներքին ակտերի պահանջներին, ինչպես նաև լինեն մշակված համաձայն Բանկի «Ներքին ակտերի մշակման և հաստատման կարգի» պահանջներին համահունչ - Օժանդակում է պատասխանատու ստորաբաժանումներին ներքին ակտերի մշակման գործընթացում - Տեղեկացնում է համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին իրենց ներքին ակտերի վերանայման անհրաժեշտության մասին - Ապահովում է, որպեսզի Բանկի գործունեության հետ առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հասանելի լինեն համապատասխան շահագրգիռ ստորաբաժանումներին - Կազմում է միջոցառումների պլան նոր հաստատված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համար: - Ապահովում է, որպեսզի լինի հասանելի ներքին ակտերի միասնական բազա Բանկի բոլոր աշխատակիցների համար - Տրամադրում է մեթոդաբանական խորհրդատվության Բանկի աշխատակիցներին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ որպես մեթոդաբան - Աշխատանքային փորձը բանկային ոլորտում ցանկալի է - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքներ - Հաղորդակցման հմտություններ - Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացում - Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում - Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/emgeuk Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: