Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի գլխավոր մասնագետ
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/02/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի գլխավոր մասնագետի պաշտոնը։
- Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն, ինչպես նաև գնահատել արտարժութային և տոկոսադրույքի ռիսկի գծով բանկի հնարավոր կորուստները՝ օգտագործելով համպատասխան մեթոդաբանություն (VaR, դյուրացիա, և այլն)
- Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակների ի հայտ գալու հավանականությունը հավանականության միջակայքը և իրականացնել արդյունքների հետադարձ ստուգում (backtesting)
իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնոմետրիկական և ֆինանսական մոդելներ
- Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի գծով պարբերական մոնիթորինգ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել սահմանաչափերի վերանայում
- Իրականացնել հետազոտություններ, ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման ոլորտներում, ստացված արդյունքներն ու մեթոդաբանությունները տեղայնացնելու նպատակով
- Գնահատել տոկոսադրույքի ռիկսը բանկային գրքում (IRRBB)
- Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տոկոսադրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերը բացահայտելու նպատակով
- Մասնակցել նոր ֆինանսական գործիքների ներդրման հետ կապված ռիսկերի գնահատման աշխատանքներին
- Իրականացնել ՀՀ և միջազգային գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ռեյտինգավորման համակարգերի մշակում և շարունակական սպասարկում
- Ապահովել ՀՀ ԿԲ-ին և Բանկի գործընկերներին ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ժամանակին կազմումը և ներկայացումը
- Կազմել և ժամանակին ներկայացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով Ռիսկերի կառավարման կոմիտեին և Բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական/ֆինանսների/վիճակագրական ոլորտներում
- Վիճակագրական մոդելների մշակման կարողություն
- Բանկային համակարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվային ակտերի իմացություն
- MS Office ծրագրային փաթեթի և վիճակագրական ծրագրային փաթեթների լավ իմացություն, (Python/R և SQL ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Միջազգային մասնագիտական սերտիֆիկացումը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն
- Անգլերեն լեզվի լավ իմացություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի, ակտիվների և պասիվների կառավարման, կամ հարակից ոլորտներում
- Պատասխանատվության բարձր զգացում և սահմանված վերջնաժամկետներում աշխատանքը ավարտելու կարողություն
- Վերլուծական մտածողություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.lt/loxucb
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: