Գանձապահ՝ «Դավթաշեն» մասնաճյուղում՝ 13։00-22։00 աշխատաժամանակով

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
10/02/2026
Պարտականություններ
Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռնում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։ Եթե դու ուսանող ես կամ նորավարտ, ապա այս աշխատանքի առաջարկը հենց քեզ համար է։ - Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ - Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ - Բանկային հաշիվների բացում - Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում - Փոխանցումների իրականացում - Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ - Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ - Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում - Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում - Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում - Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում - Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում - Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող - Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel) - Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է - Հաղորդակցման և սպասարկման հմտություններ - Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կարողություն - Կարգապահության և պատասխանատվություն բարձր զգացողություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված - Մասնագիտական Հմտություններ - Անգլերեն - Հայերեն Անձնական հմտություններ - Խնդիրների լուծում - Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/aahxtk Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։