«Գավառ» մասնաճյուղի ղեկավար

Կազմակերպություն
ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
13/02/2026
Պարտականություններ
Մասնաճյուղի ղեկավարը պատասխանատու է իր ենթակայության ներքո գտնվող մասնաճյուղի գործունեության կազմակերպման, զարգացման և վերահսկման համար: - Վերահսկել մասնաճյուղում կազմակերպության ծառայությունների ռազմավարական և գործառնական նպատակների իրականացման աշխատանքները - Վերահսկել և ղեկավարել մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործընթացները - Հետևել մասնաճյուղի կողմից ներքին ընթացակարգերի պահպանմանը - Առաջնորդել մասնաճյուղի աշխատակիցներին, կառուցել ուժեղ թիմ և ստեղծել աշխատանքային դրական մթնոլորտ - Ներքին ընթացակարգերին համապատասխան կատարել աշխատակիցների գնահատում, նպաստել աշխատակիցների ուսուցմանն ու զարգացմանը - Հետևել աշխատանքային միջավայրին՝ խրախուսելով փոխադարձ հարգանք, վստահություն և փոխհամագործակցություն - Կազմել մասնաճյուղի ֆինանսական հաշվետվությունը՝ հաշվի առնելով մասնաճյուղի եկամտաբերության շարժիչ ուժերը և ռիսկերի հնարավոր պատճառները - Վերահսկել վտանգ ներկայացնող և խնդիրները կանխարգելող համակարգը՝ նշված տարածաշրջանում գործառնական ռիսկի գործոնը նվազեցնելու նպատակով - Մասնակցել ռազմավարական և գործառնական ծրագրերի պլանավորման աշխատանքներին - Հանդես գալ որպես «Ֆինքա» Հայաստանի ներկայացուցիչ տվյալ տարածաշրջանում և նպաստել «Ֆինքա» բրենդի ճանաչելիության բարձրացմանը - Ներկայացնել առաջարկություններ՝ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ - Ըստ անհրաժեշտության աջակցել «ՖԻՆՔԱ» Հայաստանի ղեկավար մարմիններին - Իրականացնել օրենքով կամ այլ օրենսդրական և ներքին իրավական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Ղեկավարման ավելի քան 2 տարվա փորձ - Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն - MS Office ծրագրի տիրապետում (MS Word, Excel, PowerPoint, Outlook) - Ոչ ստանդարտ իրավիճակներում արդյունավետ որոշումներ կայացնելու հմտություն, կոնֆլիկտային և բարդ իրավիճակների լուծման ունակություն - Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ - Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ - Թիմային աշխատանքներ պլանավորելու, կազմակերպելու, պատվիրակելու և հետևողականորեն վերահսկելու ունակություններ - Բիզնես գործընթացներ կառավարելու հմտություն - Վերլուծական և համադրական մտածողություն - Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - Ֆինանսական վերլուծություն - Վերլուծական մտածողություն Անձնական հմտություններ - Թիմի կառավարում - Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.lt/lmgkme Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ - Եռամսյակային բոնուսներ (կախված է մասնաճյուղի կատարողականից) - Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից) - Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր - Բժշկական ապահովագրություն - Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ - Դասընթացներ - Կորպորատիվ միջոցառումներ - Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն