Հրազդան մասնաճյուղի կառավարչի տեղակալ
Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Հրազդան, Հայաստան
07/02/2026
Պարտականություններ
Մեր Հրազդան մասնաճյուղի թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող կառավարչի տեղակալի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Կազմակերպել, ղեկավարել և վերահսկել մասնաճյուղի և ենթակա բաժինների աշխատանքները
- Մասնակցել աշխատակիցների աշխատանքների բաշխման, գնահատման և կատարելագործման գործընթացներին
- Զարգացնել և ներդնել հաճախորդակենտրոն սպասարկման լավագույն փորձը
- Իրականացնել վարկավորման գործընթացների մշակում և ներդրում
- Զբաղվել նոր հաճախորդների ներգրավման, ծառայությունների և սակագների մրցունակության ապահովման ծրագրերով
- Իրականացնել ռիսկերի գնահատում և ակտիվների որակի բարձրացման միջոցառումներ
- Հետևել գործարքների փաստաթղթավորման համապատասխանությանը՝ օրենքներին և ներքին կարգավորումներին
- Նպաստել բանկի դրական կերպարի ձևավորմանը և բիզնեսի երկարաժամկետ արժեքի բարձրացմանը
- Մասնակցել աշխատակիցների վերապատրաստման, հմտությունների զարգացման և թիմի կառուցման գործընթացներին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում
- Վարկավորման, սպասարկման և ռիսկերի կառավարման ոլորտների իմացություն
- Կառավարական և հաղորդակցական հմտություններ, թիմի առաջնորդման ունակություն
- Վերլուծական մտածողություն, նախաձեռնողություն և ռազմավարական մոտեցում
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն (MS Office, ՀԾ-Բանկ)
- Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
- Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- Վերլուծական եւ մաթեմատիկական հմտություններ
- Անձնական հմտություններ
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
- Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները
hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հրազդան մասնաճյուղի կառավարչի տեղակալ/:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: