Միջին և փոքր վարկերի տրամադրման բաժնի մասնագետ
Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
02/01/2026
Պարտականություններ
- Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում
- Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն
- Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում
- Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Համագործակցելու և բանակցելու ունակություն,
- Նախաձեռնողականություն,
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Ճկունություն,
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում:
Տեխնիկական հմտություններ՝
- MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզվի իմացություն՝
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Պահանջվող կրթությունը՝
- Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
Պահանջվող աշխատանքային փորձը՝
- Նվազագույնը մեկ տարի
- Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենք
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/dMYB9
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Կտեղեկացվեն միայն թեստավորման համար ընտրվածները
Հետադարձ կապ՝
Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))