Վճարային տեխնոլոգիաների նախագծման և զարգացման բաժնի մասնագետ

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/11/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Վճարային տեխնոլոգիաների նախագծման և զարգացման բաժնի մասնագետի պաշտոնը։ - Ապահովել պրոցեսինգային կենտրոնի համակարգերի անխափան գործունեությունը և դրանց արդյունավետ աշխատանքը - Վերլուծել և ձևակերպել պահանջներ՝ պրոցեսինգային կենտրոնի և Core Banking համակարգի ինտեգրման գործընթացների արդյունավետ կազմակերպման համար - Կատարել host սերտիֆիկացիոն աշխատանքներ՝ միջազգային վճարային համակարգերի պահանջներին համապատասխան - Ուսումնասիրել և առաջարկել նոր տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորություններ - Ներկայացնել առաջարկներ վճարային քարտերի սպասարկման գործընթացների արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ - Պատասխանել մասնաճյուղերից ստացվող հարցումներին՝ ապահովելով ժամանակին, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում - Միջազգային վճարային համակարգերի (Visa, Mastercard, UnionPay և այլն) աշխատանքի սկզբունքների և սերտիֆիկացիոն գործընթացների իմացությունը ցանկալի է - Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքի և նախագծերի կառավարման հմտություններ - Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման ունակություն - Արդյունավետ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Թիմում աշխատելու և համագործակցելու հմտություններ - Նախաձեռնողականություն և շարունակական զարգացման պատրաստակամություն - Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Անձնական հմտություններ - Խնդիրների լուծում - Վերլուծական հմտություններ - Պարտաճանաչություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/yAlKm Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: