Գանձապահ՝ «Սիսիան» մասնաճյուղում 13։00-22։00 աշխատաժամանակով
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/11/2025
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։ Եթե դու ուսանող ես կամ նորավարտ, ապա այս աշխատանքի առաջարկը հենց քեզ համար է։
- Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ,
- Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ,
- Բանկային հաշիվների բացում,
- Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում,
- Փոխանցումների իրականացում,
- Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ,
- Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ,
- Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում,
- Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում,
- Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում,
- Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում,
- Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում,
- Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում,
- Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
- Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel),
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Հաղորդակցման և սպասարկման հմտություններ,
- Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կարողություն,
- Կարգապահության և պատասխանատվություն բարձր զգացողություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- Անգլերեն
- Հայերեն
Անձնական հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/DBvd1
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր։