Բեք օֆիսի բաժնի մասնագետ (ք. Երևան)
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի մեր ք. Երևանի մասնաճյուղի թիմը՝ ստանձնելով Բեք օֆիսի բաժնի մասնագետի աշխատատեղը։
- Վարկային փաթեթների ստուգում, գրավի/վարկային պայմանագրերի կազմում
- Վարկավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ներկայացվող և պահանջվող փաստաթղթերի դիտարկում և շրջանառության կարգավորում
- Գրավի, երաշխավորության, վարկային և անհրաժեշտ այլ պայմանագրերի, համաձայնագրերի պատրաստում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում)
- Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն
- Ֆինանսաբանկային ոլորտում վարկային փաստաթղթավորման կամ պայմանագրային բաժնի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ
- Համակարգչային ընդհանուր գիտելիքներ
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
- Միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ
- Թիմային աշխատանքի ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- Մանրամասների նկատմամբ ուշադրություն
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Խնդիրների լուծում
- Արագ սովորելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այւստեղ՝
https://surl.li/uvqtir
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: