Զանգերի Կենտրոն - Ավագ սպասարկող մասնագետ (գիշերային հերթափոխ)
Կազմակերպություն
Արդշինբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
28/10/2025
Պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն:
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ավագ սպասարկող մասնագետ Զանգերի Կենտրոնում (գիշերային հերթափոխ): Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Զանգերի և գրավոր հարթակի սպասարկում
- Հերթափոխային աշխատակիցների այցելության գրաֆիկների հետևում
- Աշխատակիցների KPI-ների վերահսկում
- Խնդրահարույց հաճախորդների հարցերին արագ արձագանքում և լուծում
- Հաստատումներ պահանջող գործընթացների հաստատում
- Աշխատակիցների գրանցած հայտերի դիտարկում և պատասխանի լուծման նկատմամբ վերահսկողության իրականացում
- Նոր ընդունվող աշխատակիցների ուսուցման պրոցեսի կազմակերպում
- Հաճախորդներին ծանուցումների տրամադրման գործընթացի կազմակերպում
- Զանգերի լսում, ամփոփում
- Աշխատակիցների կարիքների բացահայտում և ղեկավարին առաջարկների ներկայացում
- Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
- Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն կրթություն(տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է)
- Ունես վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ բանկային սպասարկման ոլորտում
- Ունես MS Օffice իմացություն
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) իմացություն
- Ունես բանկային օրենսդրության ընդհանուր, բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների, գործարար էթիկայի կանոնների խորացված իմացություն
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/nngxpc
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: