Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբան

Կազմակերպություն
Արդշինբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
26/10/2025
Պարտականություններ
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման ուղղության ավագ վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: Ինչ պարտականություններ կունենաս դու. - Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն - Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն - Վարկի նպատակի արժանահավատության վերլուծություն - Վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների հիմնավորման հավաստիության ստուգում - Գործունեության պատմության վերլուծություն - Վարկի կառուցվածի ուսումնասիրություն - Կորպորատիվ և ՓՄՁ հաճախորդներին վարկանիշի շնորհում և վարկանիշի պարբերական վերագնահատում - Վարկային ռիսկի գնահատում - Մարման աղբյուրի գնահատում - Ֆինանսական գործակիցների վերլուծություն և գնահատում - Մրցակիցների, շուկայում մասնակիցների վերլուծություն - Գործարար ակտիվության վերլուծություն - Ձեռնարկության կառավարման համակարգի/ֆինանսական արդյունավետության վերլուծություն - Փոխկապակցված անձանց բացահայտում - Սոցիալ-էկոլոգիական ռիսկի գնահատում - Արտարժութային կախվածության գնահատում - Ռիսկերի գնահատման համար այլընտրանքային աղբյուրներից տեղեկատվության հավաքագրում - Վարկավորման գործընթացի և ռիսկերի գնահատման պարզեցման և ավտոմատացման համակարգերի կիրառմամբ առաջարկությունների մշակում - ԿԲՏ կողմից կատարված մոնիթորինգի հսկողություն, ֆինանսական վիճակի մոնիթորինգի դեպքում վարկանիշի վերագնահատման անհրաժեշտության դեպքում նոր վարկանիշի շնորհում - Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում - Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ
Պահանջվող Հմտություններ
Դիմիր եթե. - Ունես բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է) կրթություն - Ունես վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգի վարկային ոլորտում, նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային ռիսկի կառավարման ոլորտում - Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն - Ունես MS Office, LS-Bank կամ համանման ծրագրերի իմացություն - Ունես վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/wpwtfv Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատելով մեր թիմում դու կունենաս. Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն: Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն: Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր: Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում: