Հաճախորդների սպասարկման մասնագետ («Կեսարիա» մասնաճյուղ)

Կազմակերպություն
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի Հաճախորդների սպասարկման մասնագետի աշխատատեղը բանկի «Կեսարիա» մասնաճյուղում ( հասցե՝ Մալաթիա-Սեբաստիա, Շերամի փող. 93/3, 93/5)։ - Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները` բացել և փակել ընթացիկ հաշիվ­նե­րը, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնա­ճյու­ղային և մի­ջազ­­գային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կա­տա­րել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը, ակ­տի­վացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատ­րաստել լիազորագրերը և այլն - Հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդ­նե­րին հեռահար և թվային սպասար­կ­ման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով - Ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը - Հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը - Ուղղորդել հաճախորդին համապատասխան մաս­նագետի մոտ վաճառքի պո­տեն­ցիալի առ­կա­յության դեպքում, իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաս­տաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատաս­խան ծրագիր, ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատ­­շաճ ստորագրումը և թար­­­մաց­նել ժա­մա­նակին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում) - Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն - Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն - Հաճախորդակենտրոն մոտեցում - Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում - Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ - Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն - Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/hrjfqh Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: