Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Շենգավիթ» մասնաճյուղ

Կազմակերպություն
ԱՅԴԻ ԲԱՆԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ - Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ) - Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում - Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում - Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում - Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում - Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում - Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում - Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ - ՀՀ բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office) - Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն - Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն - Վաճառքի հմտություններ - Թիմային աշխատանքի պատրաստակամություն - Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/nplzzd Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: