Հաճախորդների մենեջեր, ք․ Արտաշատ

Կազմակերպություն
ԱՅԴԻ ԲԱՆԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Արտաշատ, Հայաստան
16/11/2025
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ - Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում - Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում - Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում - Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում - Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն - Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office) - Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն - Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն - Վաճառքի հմտություններ - Թիմային աշխատանքի պատրաստակամություն - Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն - Սթրեսակայունություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surli.cc/ixdcfa Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Թափուր աշխատատեղեր Արարատի մարզում