Ուսուցանող մարզիչ | Շաղատ (կես դրույք)
Կազմակերպություն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Սիսիան, Հայաստան
05/11/2025
Պարտականություններ
Թումոն նորարարական կրթական կազմակերպություն է, որտեղ 12–18 տարեկան պատանիները բացահայտում են տեխնոլոգիաների աշխարհը։
Թումո Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։
Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։
- Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին
- Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում
- Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը
- Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները
Պահանջվող Հմտություններ
- Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ
- Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու
- Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ
- Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն
- Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/mbzqvz
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
5 լրացուցիչ արձակուրդային օրեր
Ծննդյան օրվա արձակուրդ