Զանգերի կենտրոնի մասնագետ (24/7 Թիմ)
Կազմակերպություն
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք ակտիվ և հաղորդակցվելու գերազանց հմտություններ ունեցող թիմակցի, ով կմիանա մեր Հեռախոսային կենտրոնի թիմին (24/7 աշխատանքային գրաֆիկ, գիշերային հերթափոխ) և պատասխանատու կլինի հաճախորդներից կողմից ստացված հեռախոսազանգերի և հարցումների վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար:
- Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում
Հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում
- Թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում
- Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամերին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր)
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն
- ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն
- Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Թիմային աշխատանքի հակվածություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
- Բանկային գործունեություն
- Անձնական հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Պատասխանատվության զգացում
- Սթրեսի կառավարում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/PRVJv
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: