Բրենդ Մենեջեր

Կազմակերպություն
Երեմյան Փրոջեքթս
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
30/08/2025
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ռեստորանային բրենդի զարգացման ռազմավարություն - Կազմել տարեկան մարքեթինգային պլան և հետևել դրա կատարմանը - Կառավարել բրենդի վիզուալ և հաղորդակցական հաղորդագրությունները - Աշխատել մարքեթինգային թիմի, խոհարարական բաժնի և մատակարարների հետ՝ ապահովելու համար միասնական բրենդային մոտեցում - Վերահսկել բրենդի իմիջը սոցիալական մեդիայում և հանրային տարածքում - Կատարել շուկայի ուսումնասիրություններ և վերլուծել մրցակցային միջավայրը - Կառավարել գովազդային և պրոմո արշավները՝ հաշվի առնելով թիրախային լսարանի նախասիրությունները - Համագործակցել ինֆլուենսերների և ԶԼՄ-ների հետ՝ ապահովելու բրենդի ճանաչելիության աճ - Ստեղծել և վերահսկել մենյուի մարքեթինգային նյութերը, դիզայնը և ներկայացման չափանիշները - Կառավարել հաճախորդների հետ հարաբերությունները և ապահովել նրանց գոհունակությունը - Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ բրենդի զարգացման և արշավների արդյունավետության վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, բիզնես կառավարում կամ հարակից ոլորտներ) - Առնվազն 3 տարվա փորձ բրենդի կառավարման կամ մարքեթինգի ոլորտում, ցանկալի է՝ ռեստորանային ոլորտում - Ստեղծագործական մտածելակերպ և հաղորդակցման հմտություններ - Թիմային աշխատանքի ունակություն և նախագծերի կառավարման փորձ - Շուկայի վերլուծության և սպառողական վարքագծի ուսումնասիրության փորձ - Թվային մարքեթինգի գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման հմտություններ - Արդյունքների գնահատման և հաշվետվությունների պատրաստման ունակություն - Լեզվական հմտություններ՝ հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
Դիմելու Գործընթաց
Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։ Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: