Պրոդուկտների զարգացման վարչության պետ

Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երեւան, Հայաստան
09/12/2026
Պարտականություններ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ՝ Բանկ) փնտրում է ղեկավար, ով Բանկում կկատարելագործի պրոդուկտների մշակման և նախագծերի կառավարման համակարգը՝ գաղափարից և տնտեսական հիմնավորումից մինչև ժամանակին գործարկում և չափելի արդյունքներ։ Վարչությունը Բանկի զարգացման ոլորտ համակարգող առանքային ստորաբաժանումն է, որը գործում է Գործադիր տնօրենի զարգացման գծով տեղակալ (CDO) ենթակայության ներքո։ Վարչությունը հանդիսանում է Բանկի պրոդուկտների սեփականատեր - Պորտֆել և բիզնեսի հարցումներ - Բանկի ռազմավարությանը համապատասխան ձևավորել պրոդուկտային roadmap՝ հաշվի առնելով բիզնես ստորաբաժանումների առաջարկները և այն ներկայացնել իրավասու մարմինների հաստատմանը - Ապահովել նոր պրոդուկտների և փոփոխությունների վերաբերյալ գաղափարների ու հարցումների ընդունման միասնական համակարգի արդյունավետ իրացում՝ գնահատում, առաջնահերթության որոշում և բիզնես ստորաբաժանումների տեղեկացում կարգավիճակի մասին - Ապահովել նոր պրոդուկտների և մոդիֆիկացիաների նպատակահարմարության վերլուծությունը և եկամուտ-ծախսերի նախնական հաշվարկ-վերլուծությունը, դրանց քննարկումն ու վերջնական արդյունքների ներկայացումն իրավասու մարմիններին - Ապահովել գործող պրոդուկտների մոնիտորինգ և Բանկի վարչությանը ներկայացնել առաջարկություններ դրանց արդյունավետության, խթանման կամ դադարեցման վերաբերյալ Պրոդուկտներ - Ապահովել պրոդուկտի գործարկման միասնական գործընթացի արդյունավետ իրացում (հարցում → հիմնադրույթներ և հաշվարկ → համաձայնեցումներ → մշակում → պիլոտ → գործարկում → գնահատում)՝ հստակ վերահսկման կետերով և մասնակիցների դերերով - Ապահովել պրոդուկտների համաձայնեցումը ռիսկերի կառավարման, համապատասխանության (կոմպլայանս), իրավաբանական, ֆինանսական և գործառնական ստորաբաժանումների հետ և դրանց համապատասխանությունը ՀՀ կենտրոնական բանկի պահանջներին - ՏՏ-ի հետ համատեղ զարգացնել թվային պրոդուկտները՝ առաջնահերթություններ, թողարկումների որակ, հաճախորդի ուղի - Բիզնես ստորաբաժանումների և Մարքեթինգի բաժնի հետ համատեղ մշակել պրոդուկտների իրացման ուղիները և շուկա դուրս բերման ծրագիրը, կազմակերպել ներքին իրավական ակտերի նախապատրաստումը և մասնաճյուղերի ուսուցումը։ Բանակցություններ վարել պոտենցիալ գործընկերների հետ (վճարային համակարգեր, ֆինտեխ, ապահովագրություն, մանրածախ առևտուր) և զարգացնել Հաճախորդների հավատարմության ծրագիրը Նախագծեր - Վերահսկել առանցքային նախագծերի ժամկետները, բյուջեներն ու ռիսկերը, վերաբաշխել ռեսուրսները նախագծերի միջև և էսկալացնել խնդիրները - Հետևել նոր պրոդուկտների և համագործակցության նախագծերի եկամուտ-ծախսերի իրագործմանը գործարկումից հետո և հաշվետվություններ ներկայացնել CDO-ին և Բանկի վարչությանը - Մասնակցել միջազգային ֆինանսական կառույցների հետ նախագծերին՝ պրոդուկտների և նախագծային հաշվետվությունների մասով Թիմ և գործընթացներ - Շարունակաբար ապահովել թիմի զարգացումը՝ հավաքագրում, նպատակներ, գնահատում, մենթորություն, սերտիֆիկացում - Շարունակաբար բարելավել գործառույթին առնչվող ներքին իրավական ակտերը - Ներդնել Agile պրակտիկաներ/գործիքներ, որտեղ դրանք արագություն են ապահովում՝ առանց հսկողության կորստի - Ներկայացնել եռամսյակային աշխատանքային ծրագրեր և վարչության գործունեության վերաբերյալ հաշվետվություններ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման ոլորտներում։ - Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ բանկում, որից առնվազն 3 տարի՝ պրոդուկտների կամ նախագծերի կառավարման թիմի ղեկավարման փորձ։ - Բանկային պրոդուկտներ գաղափարից մինչև չափելի արդյունք գործարկելու և ՏՏ մասնակցությամբ խոշոր միջֆունկցիոնալ նախագծեր ղեկավարելու հաջողված փորձ (կդիտվի որպես առավելություն)։ - ՀՀ բանկային օրենսդրության և ՀՀ կենտրոնական բանկի կանոնակարգերի իմացություն։ - Բանկային պրոդուկտների տնտեսագիտության իմացություն՝ գնագոյացում, եկամտաբերություն, բիզնես-քեյսեր։ - Agile/Scrum-ի և նախագծերի կառավարման դասական մեթոդների գործնական կիրառման փորձ։ Բիզնես ստորաբաժանումների (վարկավորում, քարտեր, ՓՄՁ) հետ համատեղ պրոդուկտներ մշակելու և ղեկավարության հետ աշխատելու փորձ, գործընկերների և մատակարարների հետ բանակցություններ վարելու հմտություն։ - Հայերենի ազատ տիրապետում, ռուսերենի և անգլերենլավ իմացություն (օրինակ՝ ոչ ցածր B2 մակարդակից)։ Առավելություն կհամարվի - PMO ստեղծելու կամ ստորաբաժանումը պրոդուկտային մոդելի անցկացնելու փորձ։ - Թվային ուղիների, վճարումների կամ առցանց վարկավորման ոլորտում աշխատանքային փորձ։ - Տվյալների հետ աշխատանքի հմտություն՝ BI, A/B թեստեր, պրոդուկտային մետրիկաներ։ - PMP, PMI-ACP, PRINCE2, CSPO/PSPO սերտիֆիկատներ, MBA։ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - JIRA - Scrum - MS Office - Agile
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/aP2TQ Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը: Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները: Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին) Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Վարչությունում փոփոխությունների նախաձեռնելու և Բանկի պրոդուկտային ռազմավարության վրա անմիջական ազդեցություն ունենալու հնարավորություն։ - Մրցունակ վարձատրություն և տարեկան պարգևավճար՝ արդյունքներից կախված։ - Բժշկական ապահովագրություն և արտոնյալ պայմաններ Բանկի պրոդուկտներից օգտվելիս։ - Ուսուցում և միջազգային սերտիֆիկացում ղեկավարի և թիմի համար։