Խորհրդատու-վաճառող
Կազմակերպություն
«Երանգ» - ներկերի, լաքերի մասնագիտացված խանութ-սրահ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
13/12/2026
Պարտականություններ
Հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն՝
- Սրահի այցելուների ջերմ ընդունում և մասնագիտական բարձր մակարդակի խորհրդատվության տրամադրում
- Հաճախորդների կարիքների բացահայտում, ճիշտ նյութերի ընտրություն և վաճառքի իրականացում
- Վաճառքի բանակցությունների վարում, պատվերների ձևակերպում և դրանց ընթացքի վերահսկում
Ապրանքների կառավարում և սրահի շահագործում՝
- Խանութ-սրահում ապրանքների պատշաճ դասավորվածության ապահովում, ցուցափեղկերի վերահսկում և գնապիտակների առկայության ու ճշգրտության ապահովում
- Պահեստից ապրանքների ստացում
- Դարակաշարերի մաքրության, կոկիկության և գրավիչ տեսքի մշտական ապահովում
- Պարբերական գույքագրման աշխատանքների իրականացում
Մասնագիտական զարգացում՝
- Ներկայացված ապրանքատեսականու, նորույթների և գործընկեր ապրանքանիշերի վերաբերյալ գիտելիքների շարունակական զարգացում և կիրառում
- Աշխատանքից բխող այլ հարակից գործառույթների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Կրթություն՝ Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (բարձրագույնը կդիտվի որպես առավելություն)
- Աշխատանքային փորձ՝ Աշխատանքային փորձ վաճառքի/սպասարկման ոլորտում (կդիտվի որպես առավելություն)
Լեզուների իմացություն՝
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերենի լավ իմացություն
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Անձնային որակներ և հմտություններ՝
- Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Հաճախորդակենտրոն մոտեցում և արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարձր պատասխանատվության զգացում, ազնվություն և ճշտապահություն
- Թիմում արդյունավետ աշխատելու պատրաստակամություն
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել
varazdat@bk.ru էլեկտրոնային փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «Խորհրդատու-վաճառող»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: