Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
21/11/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կհամալրի Բիզնեսի պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետի աշխատատեղը։ - Մակրոտնտեսական միտումների համատեքստում իրականացնել պորտֆելի կառուցվածքի վերլուծություն - Գնահատել պորտֆելի կենտրոնացվածության ռիսկերը (Concentration Risk) ըստ ոլորտների, աշխարհագրական դիրքի և խոշոր խմբերի՝ առաջարկելով դիվերսիֆիկացման օպտիմալ սահմանաչափեր - Մակրոտնտեսական սցենարների հիման վրա պատրաստել հիմնավորումներ և առաջարկներ ոլորտային սահմանաչափերի (industry limits) բիզնես-օպտիմալացման վերաբերյալ - Իրականացնել պորտֆելի պարբերական սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություններ՝ կանխատեսելով հնարավոր վարկային կորուստները - Նախագծել և կիրառել վաղ ազդարարման համակարգեր պորտֆելի մակարդակով ռիսկերի վաղաժամ հայտնաբերման և նվազեցման նպատակով - Ուսումնասիրել Բանկի Ռիսկի Ախորժակի Սահմանման (RAS) շրջանակները՝ բիզնեսի աճի չօգտագործված հնարավորությունները բացահայտելու և դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով - Աջակցել Ռիսկով Կշռված Ակտիվների (RWA) օպտիմալացմանը՝ առաջարկելով կապիտալի խնայողության գործիքներ (Capital-Light Solutions) և գործարքների արդյունավետ կառուցվածքավորում - Իրականացնել պորտֆելի և սեգմենտների կողմից գեներացվող EBDA ցուցանիշների շարունակական հսկողություն և վերլուծություն - Իրականացնել տարբեր ոլորտների և խոշոր հաճախորդների եկամտաբերության վերլուծություն և եկամտաբերության ավելացման ուղղված քայլեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռիսկով կշռված ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների կառավարմանը - Կազմել և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ վարկային պորտֆելի որակի, ռիսկերի դինամիկայի և իրականացված միջոցառումների վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Ռիսկերի գնահատման գործիքների իմացություն - ԱԲ գործիքների կիրառություն - Ֆինանսական հաշվետվությունների խորը վերլուծություն - Ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման հմտություններ - Վարկային պորտֆելի պլանավորման և հնարավոր ռիսկերի կանխատեսման հմտություններ - Փաստաթղթաշրջանառություն վարելու կարողություն - Տվյալների ներմուծման հմտություններ - Օտար լեզուների իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Վերլուծական եւ մաթեմատիկական հմտություններ - Ռիսկերի վերլուծություն - Ռիսկերի գնահատում
Դիմելու Գործընթաց
Դիմել այսռեղ՝ https://short-url.cc/1A-Qf Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: