Վարկային մասնագետ
Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/11/2026
Պարտականություններ
- Evoca-ն փնտրում է Վարկային մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների արդյունավետ սպասարկման, վարկային ծառայությունների որակյալ մատուցման և վաճառքների համար:
- Հաճախորդների ներգրավում
- Վարկավորման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
- Վարկային պորտֆելի սպասարկում
- Պրոդուկտների ակտիվ վաճառքի իրականացում
- Հայտերի ընդունում և վարկունակության գնահատում
- Գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- Հաճախորդների վճարումներին հետևում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և/կամ սպառողական վարկերի գծով մասնագետ
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
վերլուծական ճկուն միտք
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Գրավոր հաղորդակցության հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Ճկունություն
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային մասնագետ»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Ճամփորդական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային Կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և Սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)