Ներքին դիտարկումների փորձագետ
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
22/11/2026
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը փնտրում է Ներքին դիտարկումների փորձագետ։
- Հաճախորդների նույնականացման և KYC գործընթացի վերահսկողություն, տեղեկատվության որակի մոնիթորինիգի իրականացում
- Բարձր ռիսկային հաճախորդների հետ գործարար հարաբերություն հաստատելու կամ շարունակելու համար եզրակացության տրամադրում
- Հաճախորդների դասակարգում ըստ ռիսկայնության աստիճանի և ռիսկահենք մոտեցման համաձայն գործարքների շարունակական մոնիթորինգի իրականացում
- Սև ցանկերի հետ համընկնումների դեպքում որոշման կայացում
- Տվյալների բազայի պարբերական ստուգում՝ գործող հաճախորդների բազայում համընկնումները բացահայտելու համար
- Գործարքների շարունակական մոնիթորինգի իրականացում, անհրաժեշտության դեպքում պահանջելով հավելյալ տեղեկատվություն և գործարքը հիմնավորող փաստաթղթեր։ Մոնիթորինգի արդյունքների ձեռք բերված տեղեկատվության հաշվառում և պահպանում
- Պարտադիր տեղեկացման ենթակա հաշվետվությունների կազմում և տրամադրում Լիազոր մարմնին՝ հետևելով սահմանված ժամկետներին
- Կասկածելի գործարքների բացահայտում, վերլուծում և ներկայացում Ներքին դիտարկումների ղեկավարին՝ վերջնական որոշում կայացնելու համար
- Հաճախորդների տվյալների թարմացման գործընթացի կազմակերպում և տվյալների որակի նկատմամբ վերահսկողություն, սխալներ կամ թերացումներ հայտնաբերելու դեպքում դրանք ուղղելուն միտված գործողությունների ձեռնարկում
- Լիազոր մարմնի կողմից ուղարկված հարցումների պատասխան գրությունների պատրաստում և առկայության դեպքում տեղեկատվության տրամադրում
- Մասնաճյուղերին ՓԼ/ԱՖ գործընթացների մասով մշտապես աջակցում և խորհրդատվության տրամադրում
- ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում աշխատակիցների ուսուցման նյութերի պատրաստում և ուսուցումների անցկացում
- Միջազգային սանկցիաների պահանջների պահպանման նպատակով միջազգային փոխանցումների նկատմամբ վերահսկողություն։ Ֆիլտրման համակարգերի կողմից սանկցիաների ցանկերի հետ համընկնումների դեպքում որոշման կայացում
- ՓԼ/ԱՖ հնարավոր և առկա ռիսկերի գնահատման համար տարեկան հաշվետվության պատրաստման աջակցում
- Թղթակից բանկերի կողմից փոխանցումների վերաբերյալ ՓԼ/ԱՖ հարցումների պատասխանների պատրաստում և տեղեկատվության հավաքագրում, պահպանում
- ՏՏ կառավարման դեպարտամենտին տեխնիկական առաջադրանքների ներկայացում
Պահանջվող Հմտություններ
- Տեխնիկական առաջադրանքներ կազմելու ունակությունը կդիտվի առավելություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Համակարգչային գիտելիքների լավ տիրապետում՝ MS Office, բազաների հետ աշխատելու հմտություն
- Ժամանակի կառավարման, վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն
- Միջազգային սերտիֆիկատի տիրապետումը կդիտվի առավելություն
- Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական)
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- Բանկային գործունեություն
Անձնական հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://short-url.cc/1GQQf
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: