Մատակարարման և միջազգային կապերի մասնագետ
Կազմակերպություն
Գրանդ Քենդի ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
15/11/2026
Պարտականություններ
Գրանդ Քենդի ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ մատակարարման և միջազգային բաժնի մասնագետի հաստիքի համար:
- Տեղական և արտաքին շուկայի ուսումնասիրություն, մատակարարման ոլորտում աշխատող լավագույն կազմակերպությունների հայտնաբերում՝ շուկայում տվյալ ապրանքի համար լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններով առաջարկներ ստանալու նպատակով
- Տեղական և արտասահմանյան մատակարարների հետ բանակցությունների վարում, մրցունակ գնառաջարկների ստացում, դրանց ուսումնասիրություն և ստացված տվյալների համակարգում
- Մատակարարման ամբողջական գործընթացի կազմակերպում և բեռնուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում
- Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցելով՝ ապրանքների բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և վերահսկում
- Ապրանքների գների ու մատակարարման պայմանների պարբերական վերլուծում՝ ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով
- Սերտորեն համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ
- Կատարված աշխատանքի մուտքագրում համապատասխան համակարգչային համակարգ
- Ստացված հանձնարարությունների կատարում սահմանված ժամկետներում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
Դիմելու Գործընթաց
Մանրամասների համար զանգահարել 010446334 հեռախոսահամարով:
էլ. հասցեն՝
staff@grandcandy.am
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Հասցե՝ Հրանտ Վարդանյան 33