Սարքավորումների վաճառքի մասնագետ

Կազմակերպություն
Յուքոմ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
07/11/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք Սարքավորումների վաճառքի մասնագետ Երևան քաղաքի վաճառքի և սպասարկման կենտրոններում աշխատելու համար: Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։ - Իրականացնել ընկերության կողմից ներկայացվող սարքավորումների վաճառք՝ հետևելով ընկերության ընթացակարգերին - Հաճախորդներին ներկայացնել հետաքրքրող պրոդուկտների մասին ամբողջական տեղեկատվություն - Իրականացնելով կարիքի բացահայտում՝ ներկայացնել համապատասխան ծառայություններն ու առաջարկները - Պատասխանել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ հարցերին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները) - Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն - Հաղորդակցման հմտություններ - Տեխնիկական գիտելիքներ և հետաքրքրություն ժամանակակից սարքավորումների վերաբերյալ - MS Office փաթեթի իմացություն - Համակարգչային ծրագրերն արագ յուրացնելու պատրաստակամություն - Թիմում աշխատելու ունակություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր Անձնական հմտություններ - Թիմում աշխատելու ունակություն - Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/tz7F0 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: