Կառավարչի տեղակալ – ավագ վարկային մասնագետ «Դիլիջան» մասնաճյուղում
Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Դիլիջան, Հայաստան
28/10/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է Մասնաճյուղի կառավարչի Տեղակալ-ավագ վարկային մասնագետի, ով կիրականացնի խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ, հայտերի ընդունում և վերլուծություն, կապահովի մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցումը:
- Հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք
- Խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր)
- Հայտերի ընդունում և վերլուծություն
- Արտաքին գործընկերների հետ համագործակցություն
- Մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում
- Աշվետվությունների պատրաստում և ներկայացում
Պահանջվող Հմտություններ
- Առնվազն 2 տարվա փորձ բանկային ոլորտում
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Վճարային քարտերին առնչվող բիզնես գործընթացների և ներքին կանոնակարգերի իմացություն
- Անալիտիկ և ստեղծագործ մտածելակերպ
- Զարգացած հաղորդակցման, բանակցային հմտություններ
- Բիզնես էթիկայի կանոնների իմացություն
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Արագ սովորելու ունակություն և պատրաստակամություն
- Ճկունություն փոփոխությունների նկատմամբ
- MS Word, Excel իմացություն, PowerPoint ծրագրերի իմացությունը կդիտարկվի առավելություն
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի գերազանց իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- Վարկային մասնագետ
- ArmSoft բանկային ծրագրային ապահովում
- Վարկեր
Անձնական հմտություններ
- Առաջնորդության հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Կառավարչի տեղակալ – ավագ վարկային մասնագետ «Դիլիջան» մասնաճյուղում»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Ճամփորդական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և - ովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)