Բիզնես վարկավորման մասնագետ, Աբովյան մասնաճյուղ
Կազմակերպություն
Ամերիաբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Աբովյան, Հաայաստան
15/10/2026
Պարտականություններ
Բիզնես վարկային մասնագետն ապահովում է բիզնես վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:
- Իրականացնել բիզնես հաճախորդների վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում, վերջիններիս տրամադրել ընդլայնված խորհրդատվություն
- Նախաձեռնել Բիզնես վարկային հայտի գործընթաց, իրականացնել հայտի հիման վրա հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, ԻԱ/ԱՁ հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում
- Ներկայացված տվյալների և փաստաթղթերի հիման վրա տալ հաճախորդի վերաբերյալ պատշաճ վերլուծված տեղեկատվություն և բիզնես վերլուծության եզրակացությունը
- Կազմակերպել Գրավ հանդիսացող գույքի նախնական գնահատման գործընթաց, ինչպես նաև գույքի և բիզնեսի մոնիտորինգ այցելություններ
- Կազմել, վերլուծել և ներկայացնել հաճախորդների բիզնես վարկերի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ
- Ներկայացնել բիզնես վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը:
- Կազմակերպել, համակարգել հաստատված վարկի տրամադրման գործընթացը
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բիզնես վարկային մասնագետ
- Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
- Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
- Վերլուծական մտածողություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ:
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
- ArmSoft բանկային ծրագրային ապահովում
Անձնական հմտություններ
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
- Ուշադիր
- Թիմում աշխատելու ունակություն
- Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/A5HJB
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություն:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային
«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: