UBPay ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Կազմակերպություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
26/08/2026
Պարտականություններ
UBPay-ը փնտրում է բարձր պատասխանատվությամբ, նախաձեռնող և վերլուծական մտածողությամբ ղեկավարի, ով կաջակցի ընկերության տնօրենին ռազմավարական և օպերացիոն գործունեության կառավարման, նախագծերի համակարգման և միջազգային համագործակցության զարգացման հարցերում
- Աջակցել ընկերության տնօրենին ընկերության ռազմավարական և օպերացիոն գործունեության կազմակերպման և կառավարման գործընթացներում։
- Համակարգել ընկերության ընթացիկ նախագծերի իրականացումը, ապահովել դրանց ժամանակին և որակյալ կատարումը, վերահսկել կատարման ժամկետներն ու արդյունքները։
- Կազմակերպել և համակարգել ընկերության ստորաբաժանումների միջև համագործակցությունը՝ ապահովելով տեղեկատվության արդյունավետ հոսքը և գործընթացների շարունակականությունը։
- Մասնակցել տեղական և միջազգային գործընկերների, բանկերի, վճարային համակարգերի, ՀՀ կենտորնական բանկի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքներին, նախապատրաստել հանդիպումների նյութերը, վերլուծությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։
- Մասնակցել միջազգային ինտեգրացիոն և բիզնես զարգացման նախագծերի պլանավորմանը, իրականացմանը և վերահսկմանը։
- Իրականացնել շուկայի, մրցակիցների և միջազգային վճարային ծառայությունների ուսումնասիրություններ, պատրաստել վերլուծություններ և ներկայացնել զարգացման առաջարկություններ։
- Մասնակցել նոր ծառայությունների, պրոդուկտների և տեխնոլոգիական լուծումների ներդրման գործընթացներին՝ համագործակցելով բիզնես և տեխնիկական թիմերի հետ։
- Աջակցել համակարգի մասնակիցների հետ համագործակցության կազմակերպմանը, նոր գործընկերների հետ հարաբերությունների հաստատմանը և առնչվող բոլոր գործընթացների իրագործմանը և գործող գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը։
- Վերլուծել գործառնական ցուցանիշները, պատրաստել պարբերական հաշվետվություններ, KPI-ների գնահատումներ և ներկայացնել առաջարկություններ արդյունավետության բարձրացման նպատակով։
- Բացահայտել գործառնական խնդիրների և գործընթացային խոչընդոտների սկզբանղբյուրները , նախաձեռնել բարելավման միջոցառումներ և վերահսկել դրանց իրականացումը։
- Համակարգել նախագծերի ռիսկերի, փոփոխությունների և առաջընթացի կառավարումը՝ ապահովելով համապատասխան փաստաթղթավորման իրականացումը։
- Անհրաժեշտության դեպքում ներկայացնել ընկերությունը հանդիպումների, բանակցությունների, համաժողովների և աշխատանքային խմբերի շրջանակներում։
- Իրականացնել տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականներ՝ պաշտոնի նպատակներից բխող շրջանակներում։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում /Միջազգային գործընկերների, բանկերի կամ վճարային կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում և FinTech, Digital Banking, Money Transfer կամ Payment Systems նախագծերում փորձը կդիտվի որպես առավելություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային, վճարային կամ ֆինանսական ոլորտում /Նախընտրելի է ղեկավար կամ նախագծերի կառավարման փորձ՝ միջազգային վճարային համակարգերի, քարտային պրոդուկտների, թվային ֆինանսական ծառայությունների կամ դրամական փոխանցումների ոլորտներում
- Վճարային համակարգերի և ֆինանսական ծառայությունների ընդհանուր լավ իմացություն
- Բիզնես գործընթացների վերլուծության և օպտիմալացման փորձ
- Տեխնիկական լուծումների և ինտեգրացիոն նախագծերի ընդհանուր պատկերացում (ծրագրավորման խորը գիտելիքներ չեն պահանջվում)
- Տվյալների վերլուծության և ցուցանիշների գնահատման հմտություններ
- MS Excel-ի գերազանց իմացություն (Pivot Tables, Lookup Functions, հաշվետվություններ, տվյալների վերլուծություն)
- Նախագծերի կառավարման ծրագրերի (Jira, Trello, ClickUp, Asana, MS Project կամ համարժեք) կիրառման փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ մակարդակ /գրավոր և բանավոր հաղորդակցություն միջազգային գործընկերների հետ աշխատելու համար/
- Ղեկավարման և թիմերի համակարգման հմտություններ, բարձր պատասխանատվության զգացում, ռազմավարական և վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, բանակցությունների և ներկայացուցչական բարձր հմտություններ, գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների կառավարման ունակություն, ժամանակի արդյունավետ կառավարման և բազմապրոֆիլ առաջադրանքների կազմակերպման կարողություն, արդյունքահեն և համակարգված աշխատելու մոտեցում, սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն փոփոխվող միջավայրում, բարձր էթիկական արժեքներ և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պատասխանատվություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- JIRA
- MS Project
- Trello
Անձնական հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- Թիմի կառավարում
Դիմելու Գործընթաց
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)
cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: