Վարկերի հաստատման մասնագետ (բիզնես վարկերի գծով)
Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
28/08/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի իրավաբանական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
- Բանկի վարկավորման գործընթաց իրականացնող ստորաբաժումների կողմից ներկայացված իրավաբանական - Անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն
- Հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում`համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների
համապատասխան ստորաբաժանումների կողմից, վարկային հայտի վերաբերյալ տված եզրակացությունների - Ուսումնասիրություն և հավանական ռիսկերի գնահատում
- Գրավի առարկայի և/կամ երաշխավորների ուսումնասիրություն
- Լիազորությունների շրջանակում վարկային հայտերի հաստատում կամ մերժում, ինչպես նաև եզրակացությունների տրամադրում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ - Վարկային վերլուծության կամ ռիսկերի ոլորտում
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank)
- Բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
- Մասնագիտական Հմտություններ
- Վարկեր
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (բինես վարկերի գծով)»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Ճամփորդական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)