Աշակերտական համայնքի համակարգող
Կազմակերպություն
Այբ դպրոց
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Երևան, Հայաստան
15/08/2026
Պարտականություններ
Աշխատանքը պահանջում է հանրակացարանում հոգալ և համակարգել ավագ դպրոցի տարիքի երեխաների առօրյան ու կենցաղը՝ ապահովելով երեխաների բարօրությունը: Աշակերտական համայնքի համակարգողը պետք է լինի երեխաներին ուղղորդող, նրանց մասին հոգ տանող, նրանց խնդիրներով մտահոգվող, ապրումակցող:
- Աշակերտական համայնքի համակարգողը սերտորեն համագործակցում է թիմի բոլոր անդամների հետ, տեղեկացված է լինում դպրոցում երեխաների առաջադիմությանը և այլ հարցերի
- Նրանից ակնկալվում է հասկանալ և արժևորել «Այբ» դպրոցի առաքելությունը, աշխատել դպրոցի որդեգրած արժեքներով և սկզբունքներով, մասնակցել դպրոցի համայնքային միջոցառումների կազմակերպմանը, դպրոցական համաժողովներին, դպրոցի ընդհանուր հանդիպումներին, ծնողական հանդիպումներին, ունենալ սեփական ներդրումը դպրոցի համայնքաշինության գործում
- Ուղեկցել երեխաներին հանրակացարանից դպրոց և դպրոցից հանրակացարան
- Կազմել երեխաների օրակարգը՝ ըստ նրանց ծանրաբեռնվածության ու հետաքրքրությունների, հետևել դրա իրականացմանը
- Կազմակերպել դպրոցից հետո երեխաների առօրյան՝ դարձնելով այն առավել համակարգված ու հետաքրքիր
- Ըստ նախապես սահմանված հերթափոխի գիշերել հանրակացարանում՝ աշակերտների նկատմամաբ ուշադիր և զգոն լինելով
- Ապահովել հանրակացարանում երեխաների անվտանգ կեցությունը և արագ արձագանքել առաջացած խնդիրներին․ դրանք լուծել՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով դպրոցի համապատասխան աշխատակիցների
Պահանջվող Հմտություններ
- Բակալավրի աստիճան մանկավարժության կամ հոգեբանության ոլորտում
- 14-ից 17 տարեկան դեռահասների հետ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Լավ տեղեկացվածություն 14-ից 17 տարեկան դեռահասների տարիքային առանձնահատկություններին
- Սեր և խանդավառություն երեխաների և կրթության նկատմամբ
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Ստեղծագործելու և երեխաներին ոգևորելու ունակություն
- Կազմակերպչական հմտություններ, ինքնակազմակերպվածություն
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և երեխաներին ուղղորդելու ունակություն
- Որոշում կայացնելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Թիմում աշխատելու, համագործակցելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի լավ իմացություն
- Համակարգչային տարրական գիտելիքներ
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- Համակարգող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/FuOhq
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: