Խորհրդատու / Ք․ Երևան

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
18/08/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․ - Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում - Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում - Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում - Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին - Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում - Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում - Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում - Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն - Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/ - Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն - Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ - Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ - Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ - Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ - Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր Անձնական հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/RfkBA Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: