Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Երևան

Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
24/07/2026
Պարտականություններ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող հաճախորդների սպասարկման մասնագետի: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ: - Դրամային և արտարժութային հաշիվների սահմանված կարգով բացում, սպասարկում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների ձևավորում և տրամադրում դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում - Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում - Կեղծ թղթադրամների և մետաղադրամների բացահայտում - Պլաստիկ քարտերով միջոցների կանխիկացման, կոմունալ վճարումների ընդունման աշխատանքների իրականացում - Սահմանված գործարքների և դրամարկղային չափաքանակների սահմաններում լ հաճախորդների դրամարկղային սպասարկման իրականացում - Անհատական պահատեղի վարձակալության տրամադրման ձևակերպումների իրականացում - Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառքի իրականացում - Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրո­նա­կան բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն ֆինանսական/տնտեսագիտական կրթություն - Բանկային ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն - Microsoft Office ծրագրային փաթեթի և ՀԾ Բանկ ծրագրի իմացություն - Բանկային համակարգի հաշվապահական գործառնությունները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի անհրաժեշտ իմացություն - Թիմային աշխատանքի հմտություններ - Կոնֆլիկտների կառավարման հմտություններ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն - ՀԾ Բանկ Անձնական հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն - Ներկայացման հմտություններ - Տրամաբանական մտածողություն - Աշխատասիրություն
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք․ Երևան/: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: