Ոսկերիչ-գնահատող, «Շենգավիթ» մասնաճյուղ
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
17/07/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկը փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականություններն իրականացնելու համար։
- Աշխատանքային պարտականություններ
- Գրավի առարկա ոսկյա իրերի պատշաճ ձևով ստուգում, գնահատում համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների
- Գնահատման արդյունքների մասին համապատասխան գնահատման ակտի կազմում
- Ոսկու և թանկարժեք զարդերի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների և զարգացումների ուսումնասիրում
- Աշխատանք ժամկետանց հաճախորդների հետ
Պահանջվող Հմտություններ
- Ոսկերչության մասնագիտացմամբ միջին մասնագիտական կրթություն
- Համապատասխան փորձ ոսկերչության ոլորտում,
- Ոսկու հարգերի, թանկարժեք քարերի և զարդերի գնահատման մեթոդների և ճանաչելիության չափանիշների իմացություն
- Ազնվություն և անաչառություն
- Բծախնդրություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Հաճախորդ ներգրավելու ունակություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- Ոսկերիչ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://rb.gy/3yltwq
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: