Բիզնես վարկային մենեջեր․ Արմավիր
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Արմավիր, Հայաստան
10/05/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Բիզնես վարկային մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով
- Իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդների ներգրավվում, տվյալների բազաների վարում
- Ակտիվային և Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում
- Սքորինգային վարկերի ակտիվ վաճառք
- Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին
- Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն Իրավաբանական անձ և ԱՁ հանդիսացող հաճախորդների որակյալ սպասարկում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խաչաձև վաճառքի հմտություններ
- Վերլուծական հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- B2B Վաճառք
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/5b7rF
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: