Ոսկու գնահատման մասնագետ ( Աջափնյակ մճ)
Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
05/05/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է ոսկու գնահատման մասնագետ, ով պատասխանատու կլինի ոսկու ստուգման, գնահատման և ոսկու գրավով վարկերի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիայի տրամադրման համար
- Հաճախորդներին ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
- Գրավադրվող արժեքների ստուգման իրականացում
- Ընդհանուր/մաքուր կշռի և որակի (հարգի) որոշում
- Փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտի կազմում
- Թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին տեղեկատվության պարբերական ձեռքբերում և - ռաջարկների ներկայացում ղեկավարությանը
Պահանջվող Հմտություններ
- Միջնակարգ մասնագիտական կրթութուն (բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն)
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում
- Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- Ոսկերիչ
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Գրավոր հաղորդակցության հմտություններ
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ոսկու գնահատման մասնագետ»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Ճամփորդական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)