Մանրածախ պրոդուկտների ծառայությունում՝ պրոդուկտների մասնագետ

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Ֆասթ Բանկը Մանրածախ պրոդուկտների մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է վերլուծական մտածողությամբ և հաղորդակցման գերազանց հմտություններով աշխատակից։ - Մանրածախ պրոդուկտների նախագծի պլանի (ինչպես նաև պայմանների, սակագների և ֆինանսական մոդելի) մշակում, ներկայացում, համաձայնեցում համապատասխան ստորաբաժանումների հետ և հաստատման ներկայացում - Ներդրվող նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների օպտիմալացման, բիզնես-գործընթացների կատարելագործման հետ կապված նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային լուծումների տեխնիկական առաջադրանքների (ֆունցիոնալ պահանջների) մշակում, ներկայացում և համաձայնեցում - Պրոդուկտի ներդրումից առաջ ֆունկցիոնալ պահանջների թեստավորում, ինչպես նաև ներկայացված ֆունկցիոնալ պահանջների արդյունքում կատարված փոփոխությունների և լրացումների թեստավորում - Պրոդուկտների փորձնական և լայնածավալ մեկնարկների իրականացում և վերահսկում - Պրոդուկտի փորձնական մեկնարկի արդյունքների վերլուծություն, նաև մասնաճյուղերի հետադարձ կարծիքների հավաքագրում, առաջարկների ներկայացում վերջինիս լայնամասշտաբ մեկնարկի կամ դադարեցման մասով, անհրաժեշտության դեպքում՝ պրոդուկտի լրամշակում, - Նոր պրոդուկտների, նոր բիզնես-գործընթացների մասով, ինչպես նաև գործող պրոդուկտների/ծառայությունների փոփոխման մասին, մասնաճյուղային ցանցի աշխատակիցների ուսուցանում - Պրոդուկտների գծով մասնաճյուղերի համար ընթացիկ պարզաբանող գրությունների պատրաստում ու ուղարկում - Շուկայի պարբերաբար ուսումնասիրություն և վերլուծություն, նոր պրոդուկտների/ ծառայությունների մշակում, գործող պրոդուկտների մրցունակության գնահատում, պայմանների, սակագների ու գործընթացների գծով փոփոխության առաջարկների ներկայացում և հաստատում - Պարբերական հարցումների իրականացում մասնաճյուղեր՝ պրոդուկտների/ գործընթացների վերաբերյալ առաջարկների ստացման նպատակով: Աշխատակիցների առաջարկների հավաքագրում, վերլուծություն և մշակում, արդյունավետ առաջարկների ընտրում, դրանց դասակարգում և համապատասխան միջոցառումներ իրականացում - Պրոդուկտների բիզնես գործընթացի գծով մասնաճյուղերի ընթացիկ խնդիրների լուծմում - Բանկի ծրագրում պրոդուկտի ստեղծում և գոծող պրոդուկտների պայմանների խմբագրում - Ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում
Պահանջվող Հմտություններ
- Շուկայի ուսումնասիրության և վերլուծության հմտություն - Ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների ձևակերպման և փաստաթղթավորման փորձ - Համակարգչով աշխատելու հմտություն (word, excel ծրագրերի գերազանց տիրապետում) - Ռուսերեն և Անգլերեն լեզուների տիրապետում - Թիմում տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ - Բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության ոլորտում - Համապատասխան աշխատանքային փորձ (ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է) Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Անձնական հմտություններ - Տրամաբանական մտածողություն - Թիմում աշխատելու ունակություն - Արագ կողմնորոշվելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/4r8cG Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: