Մասնաճյուղի կառավարիչ, Էջմիածնի մասնաճյուղ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Վաղարշապատ, Հայաստան
21/03/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի Մասնաճյուղի կառավարչի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատու կլինի ստորև նշված գործառույթները կատարելու համար: - Մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող բոլոր ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վերահսկում, դրանց անընդհատության ապահովում - Մասնաճյուղի կողմից բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքի ղեկավարում - Սահմանված վաճառքի պլանների կատարում - Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մասնաճյուղում հաճախորդների սպասարկման բարձր չափանիշների ապահովում - Նոր հաճախորդների ներգրավում, ներկա և պոտենցիալ հաճախորդների հետ ակտիվ համագործակցություն - Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում - Մասնաճյուղի տարեկան բյուջեի ցուցանիշների կատարման գործընթացի ապահովում և վերահսկում - Մասնաճյուղում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների պահպանման գործընթացի վերահսկում - Մասնաճյուղի վարկային պորտֆելի վերահսկում և տրամադրված վարկերի ժամանակին մարումների ապահովում - Հետագա ռիսկերից խուսափելու համար մասնաճյուղի վարկային պորտֆելի որակի համար պատասխանատվություն կրում - ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական/ֆինանսական կրթություն - 4-5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ - Ղեկավարման հմտություններ - Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքների իմացություն - Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն - Ֆինանսական և գործառնական ռիսկերը գնահատելու ունակություն - Անկախ աշխատելու ունակություն - Որոշումներ կայացնելու ունակություն - Գերազանց վերլուծական հմտություններ - Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ - Պատրաստակամություն պարբերաբար գործուղվելու ՀՀ մարզեր - Մանրուքների հանդեպ ուշադիր, լավ կազմակերպված անձնավորություն, ով ունակ է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարել Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - LS Banking
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/f9AOv Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: