Տեղեկատվական թիմի մասնագետ

Կազմակերպություն
Ֆինքա ՈՒՎԿ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/03/2026
Պարտականություններ
ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է իր Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետի (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել), ով պատասխանատու է հաճախորդների զանգերին պատասխանելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և հաճախորդներին հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու համար։ - Սպասարկել Ընկերություն զանգահարած հաճախորդներին - Կատարել ելքային զանգեր հաճախորդներին` հարցումների և տեղեկատվության պարզաբանման նպատակով - Իրականացնել հաճախորդների սպասարկում առցանց զրուցարանի միջոցով - Կատարել հաճախորդի առաջարկությունների, պահանջների և բողոքների վերաբերյալ գրառումներ - Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները՝ իր իրավասության շրջանակներում - Հաճախորդների բարդ զանգերի, բողոքների, խարդախությունների, տեխնիկական սխալների դեպքում խնդիրները փոխանցել տեղեկատվական թիմի կամ Կոնտակտային կենտրոնի ղեկավարին - Մուտքագրել հաճախորդների բողոքները, հետևել դրանց լուծման ընթացքին - Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական հաշվետվություններ - Պատասխանել սոցիալական ցանցերի միջոցով եկած հարցումներին - Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն, կարող են դիմել նաև ավարտական կուրսի ուսանողները - Աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն - Թիմային աշխատանքի, կազմակերպչական գերազանց հմտություններ - Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն - Զարգացած վերլուծական մտածողություն - Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ - Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն - Սեղմ ժամկետներում և լարված աշխատելու ունակություն - Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ - Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն - Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank) - Ժամանակի կառավարում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/DCyFB Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Մրցակցային աշխատավարձ - Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից) - Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, - Բժշկական ապահովագրություն - Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ - Դասընթացներ - Կորպորատիվ միջոցառումներ - Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն