Ռիսկերի կառավարման մասնագետ

Կազմակերպություն
Մելլաթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Իրավագիտություն
Երևան, Հայաստան
14/03/2026
Պարտականություններ
Մելլաթ Բանկ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ռիսկերի կառավարման մասնագետի հետևյալ նախապայմաններով` - Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն - Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո՝ գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում - Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների կիրառում/մշակում/ներդրում - Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների մշակում, գնահատում, վերլուծություն, մոնիթորինգ - Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով եզրակացության տրամադրում - Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում բանկի ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին - Բանկի բիզնես-գործընթացների ռիսկերի վերլուծում և գնահատում, գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգի իրականացում - Գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն իրականացում, գնահատում - Գործառնական պատահարների բազայի վարում և վերլուծություն - Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` այլ աշխատանքների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսա- գիտության կամ այլ համապատասխան ոլորտում - Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարում, աուդիտ Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, վերլուծական և ստեղծագործական մտածելակերպ - Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ - Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-բանկ 4.0. իմացություն - Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն Անձնական հմտություններ - Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Բոլոր այն անձինք, ովքեր հետքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել հետևյալ էլէկտրոնային փոստի հասցեով` hr@mellatbank.am Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքային օրեր` եկուշաբթի-ուրբաթ, աշքատանքային ժամերը` 09:00 -17:30