Քարտային և վճարային փոփոխությունների կառավարման խմբի ղեկավար
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
18/02/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում քարտային գործառնությունների ոլորտում փորձառու թեկնածուի Քարտային և վճարային փոփոխությունների կառավարման խմբի ղեկավարի հաստիքը ստանձնելու համար։
- Խմբի աշխատակիցների միջև պարտականությունների բաշխում, բաժնի աշխատանքների բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացում
- Խմբի աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների վերահսկում
- Վիզա, Մաստերքարդ և ԱրՔա վճարային համակարգերի հետ նոր և/կամ գործող քարտային պրոդուկտների քարտային տարատեսակ ծառայությունների, քարտերի թողարկմանը, սպասարկմանը վերաբերող և այլ տեսակի նախագծերի վարում
- Նախագծերի վերաբերյալ նախնական տեղեկատվության հավաքագրում, մշակում, վերլուծության իրականացում
- Նախագծերի վերաբերյալ քննարկումների կազմակերպում վճարային համակարգերի ներկայացուցիչների հետ և - Բանկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ
- Նախագծերի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության մշակում և դրա հիմա վրա նախագծերի բացում և ամբողջական վարում վճարային համակարգերում
- Վիզա, Մաստերքարդ և ԱրՔա վճարային համակարգերից ստացված նորությունների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում դրանցից բխող գործողությունների իրականացման կոորդինացում
- Վիզա, Մաստերքարդ և ԱրՔա վճարային համակարգերի պրոդուկտային, ծրագրային և այլ ընթացիկ փոփոխություններով, թարմացումներով պայմանավորված՝ Բանկի շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավում քննարկումներում, անհրաժեշտ գործընթացների կոորդինացում և փոփոխությունների ներդնում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում
- Պատասխանատու է իր գործունեության ոլորտում ծագող գործառնական ռիսկերը կառավարելու և նվազեցնելու համար
- Իր ղեկավարած ստորաբաժանման ներքո գործառնական ռիսկի պատահարի տեղի ունենալու դեպքում պարտավոր է խելամիտ ժամկետում պատահարի վերաբերյալ կազմել սպառիչ հաշվետվություն և այն տրամադրել գործառնական ռիսկերի կառավարման բաժնին
- Պատասխանատու է իր գործունեության ոլորտում ծագող հակակոռուպցիոն ռիսկերը կառավարելու և նվազեցնելու համար և նման պատահարի առաջ գալու դեպքում բարձրաձայնելու համար
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Visa, Mastercard, ArCa վճարային համակարգերի կանոնների, պրոդուկտների լավ իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- 5 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, Lsoft, Smart Vista)
- Մայրենի լեզվի, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Ղեկավարման ունակություն, թիմը կառավարելու հմտություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
- Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
- Մասնագիտական Հմտություններ
- Սմարթ Վիստա
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.li/lfhosk
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություն:
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: