Առևտրային վարկավորման վարչության Լիզինգի տրամադրման բաժնի մասնագետ

Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
11/02/2026
Պարտականություններ
- Լիզինգառուների կողմից ներկայացված լիզինգի հայտերի ուսումնասիրություն, լիզինգառուների կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջականության և հավաստիության նկատմամբ հսկողության իրականացում - Բաժնի պետի հանձնարարականների հիման վրա լիզինգառուների դրամական հոսքերի, եկամուտ-ծախսերի հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի կազմում - Կատարված ֆինանսական վերլուծության արդյունքների հիման վրա լիզինգի հայտերի վերաբերյալ եզրակացությունների կազմում - Լիզինգառուների կողմից լիզինգի պարտավորությունների ժամանակին կատարման նկատմամբ հսկողության իրականացում - Բանկի հաճախորդներին լիզինգի պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրում - Նոր հաճախորդների ներգրավում - Տրամադրված լիզինգների նպատակային օգտագործման նկատմամբ ընթացիկ հսկողություն - Լիզինգի փաթեթների ձևավորում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում - Լիզինգի փաթեթների ներկայացում վարկային կոմիտեի քննարկմանը - Ժամկետանց լիզինգների մարման աշխատանքների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն, - Թիմում աշխատելու հմտություն, - Համագործակցելու և բանակցելու ունակություն, - Նախաձեռնողականություն, - Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն, - Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն, - Ճկունություն, - Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում: Տեխնիկական հմտություններ՝ - MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն Լեզվի իմացություն՝ - Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն Պահանջվող կրթությունը՝ - Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն) Պահանջվող աշխատանքային փորձը՝ - Նվազագույնը մեկ տարի Լիզինգի ոլորտում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն - Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենք
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.lu/jidfae Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Կտեղեկացվեն միայն թեստավորման համար ընտրվածները Հետադարձ կապ՝ Հեռախոս՝ 01051 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))